Գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը երեկ մեկ օրով ստանձնել է թուրքական «Ռադիկալ» թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները՝ ամբիոնն օգտագործելով Թուրքիայում խոսքի ազատության ճնշումների եւ այլախոհ մտավորականների հետապնդման խնդիրները բարձրացնելու համար:
«Ռադիկալ»-ը կիրակի օրը նշում էր իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:
Փամուկը, չնայած լրագրողի ավարտագիր ունի, սակայն երբեւէ չի աշխատել մամուլում:
Երեկվա նրա խմբագրականը, ըստ «Ֆրանսպրես» գործակալության, տպագրվել է Նազիմ Հիքմեթի լուսանկարի հետ՝ բանաստեղծի, որի գործերը երկար ժամանակ արգելված էին Թուրքիայում, եւ որը 1963 թվականին մահացել է Ռուսաստանում՝ վտարանդության մեջ:
Փամուկն էլ Թուրքիայում ամբաստանվել է ազգային ինքնությունը վիրավորելու հոդվածով, երբ շվեյցարական ամսագրերից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Թուրքիայում մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել:
Ռուզան Խաչատրյան