Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր հայտարարել է, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չի աջակցում իր երկրին:
«Իրանը այդ գործակալությանն անդամագրված առաջին պետություններից է, սակայն որեւէ իրավական, տեխնիկական կամ գիտական աջակցություն չի ստացել այդ նույն գործակալությունից», -֊ այսօր ասել է Իրանի նախագահը:
Դեկտեմբերի 23֊-ին ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհուրդը Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ բանաձեւ է ընդունել, ինչին ի պատասխան Իրանի խորհրդարանը որոշել է վերանայել հարաբերությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ:
Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանը ատոմային զենք է մշակում: