Մատչելիության հղումներ

ԱՊՀ-֊ի վիճակագրական կոմիտեն կանխատեսում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճի տեմպերի անկում


ԱՊՀ֊-ի Միջպետական վիճակագրական կոմիտեն կանխատեսում է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը, որն անցած տարի աճել է 12 տոկոսով, 2007 թվականին կավելանա 7-֊9 տոկոսով: Այդ մասին այսօր հայտնել է «Ռեգնում» գործակալությունը:

Ադրբեջանում, որտեղ անցած տարի ռեկորդային աճ էր գրանցվել՝ 34 տոկոս, այս տարի համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 30 տոկոս:

Վրաստանում աճը 7 տոկոսից կնվազի մինչեւ 5 տոկոս:

Ռուսաստանում այդ ցուցանիշը գրեթե չի փոխվի՝ անցած տարի այն կազմել է 6,6 տոկոս, այս տարի ԱՊՀ-֊ի վիճկոմիտեն կանխատեսում է 6 տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG