Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրել է օրհներգի մասին օրենքը


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի օրը ստորագրել է Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Օրենքում, որը երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ Ազգային ժողովն ընդունել էր երկուշաբթի օրը, ամրագրված է, որ ներկա հիմնը՝ «Մեր Հայրենիք»-ը, ուժի մեջ է «մինչեւ Հայաստանի նոր օրհներգի տեքստը եւ երաժշտությունը օրենքով սահմանելը»:

Պետական օրհներգի մասին օրենքի ընդունման պահանջը ամրագրված է փոփոխված Սահմանադրությամբ, որը հաստատվել է 2005 թվականին:

Նոր օրհներգի մշակման համար այս տարի հայտարարված մրցույթը վերջնական արդյունք չտվեց, ինչից հետո որոշվեց նոր մրցույթ անցկացնել:

Օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո տասներորդ օրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը Նոր տարին կդիմավորի առանց պաշտոնական օրհներգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG