Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են «ավելի լավը, առանց խախտումների, արդար եւ թափանցիկ»:
«Որովհետեւ մենք ունենք համակարգչային ցանց», - փաստարկեց նա` բացատրելով. - «Այսօր մեր համակարգչային բաժնում ցանկացած աշխատող կարող է այստեղից Ղափանի, Նոյեմբերյանի [կամ որեւէ այլ] ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համակարգչի հետ աշխատել այնպես, ինչպես ինքը աշխատում է այստեղ իր համակարգչի հետ»:
«Ամփոփման [քվեարկության արդյունքների] գործընթացը լինելու է շատ արագ, պարզ եւ թափանցիկ», - հավելեց ԿԸՀ-ի նախագահը: Սա նշանակում է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ երկրի բոլոր ընտրատարածքային հանձնաժողովներից արդյունքների վերաբերյալ արձանագրությունները ԿԸՀ են ուղարկվելու համակարգիչների միջոցով: Ձայների հաշվարկը նույնպես կատարվելու է համակարգչային եղանակով:
Ազարյանը ասաց նաեւ, որ ընտրողները քվեարկելու են ծրարների միջոցով, կնիքները եւ քվեաթերթիկները պահվելու են Գերմանիայում պատվիրված թղթե մեկանգամյա պարկերում:
Կարինե Քալանթարյան