Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց ՍԻՄ-ի նախկին ղեկավար անդամների հայցը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը չորեքշաբթի օրը մերժեց «Սահմանադրական իրավունք» միության նախկին ղեկավար անդամների հայցը ընդդեմ կուսակցության նոր ղեկավարության:

Հայցվորները, ովքեր ՍԻՄ-ի նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի կողմնակիցներն են, պահանջում էին անվավեր ճանաչել այս տարի ավելի վաղ կուսակցության 17-րդ համագումարում կայացած նախագահության ընտրությունները: Այդ համագումարում Հրանտ Խաչատրյանի փոխարեն ՍԻՄ-ի նախագահ ընտրվեց Հայկ Բաբուխանյանը:

Հայցվոր կողմը դատարանի որոշումը համարում է «քաղաքական պատվեր»: Կուսակցության նախագահության նախկին անդամ Կարեն Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դատարանի վճիռը «այն ուժերի գործն է, որոնք կանգնած էին նաեւ ՍԻՄ-ում տեղի ունեցած հեղաշրջման հետեւում»:

Հարցին, թե կոնկրետ ինչ ուժեր են դրանք, Վարդանյանը արձագանքեց. - «Դժվար է ասել»:

Պատասխանող կողմը, բնականաբար, արդարացի է համարում դատարանի վճիռը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG