Մատչելիության հղումներ

Ամանորին միմյանց նվերներ տալու ավանդույթը համեմատաբար նոր է


Չնայած Ձմեռ պապը դրանից ավելի շուտ էր երեխաներին նվերներ բերում, այնուամենայնիվ մեր ծնողներն ասում են, որ իրենց երիտասարդ տարիներին նրանք հազվադեպ էին մինյանց նվերներ մատուցում:

Մինչդեռ այսօր մեր քաղաքի փողոցներում եւ հատկապես խանութներում անասելի եռուզեռ է:

«Չնայած շատ նոր խանութներ են բացվել, ինչի արդյունքում այս տարի գնորդների թիվը մի փոքր նվազել է, սակայն խանութներում հերթեր առաջանում են», - նշում են վաճառողները:

Հաջորդ տարի, ինչպես արդեն գիտենք, խոզի տարի է: Ու խանութներում հատկապես շատ են տարբեր ու ծիծաղելի խոզուկները: «Նման տիպի արձանիկները շատ են վաճառվում, շատ են վաճառվում նաեւ մոմեր»,- ասում են վաճառողները:

Ասում են, որ նվեր ստանալուց հաճելի գրեթե ոչինչ չկա: Սակայն իմ զրուցակիցներից մեկը կես կատակ կես լուրջ ցանկացավ նշել, որ եթե նվեր են ընտրում, լավ կանեն ոչ թե այն ընտրեն ուղղակի պարտականություն կատարելու համար, այլ հաշվին առնեն, որ այն լինի գեղեցիկ ու գլխավորը պիտանի:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG