Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլը ներքին համագործակցության կոչ է անում հայերի «պնդումների» դեմ պայքարում


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը պետական հաստատություններին եւ ոչ կառավարական կազմակերպություններին կոչ է արել համագործակցել «ցեղասպանության մասին հայերի պնդումների դեմ պայքարում»:

«Չիհան» գործակալության փոխանցմամբ, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցադրմանը՝ Գյուլը հայտարարել է, թե արտգործնախարարությունը եւ արտերկրում թուրքական ներկայացուցչությունները համակողմանի աշխատանք են տանում հայկական հարցի առնչությամբ «պատմական փաստերը բացահայտելու» ուղղությամբ:

«Գնահատելի կլիներ, եթե մեր համալսարանները, ոչ կառավարական կազմակերպությունները, մասնագիտական կազմակերպությունները եւ գործարարները ավելի մեծ ուշադրություն հատկացնեին այդ հարցին, եւ յուրաքանչյուր անհատ նպաստեր այդ ջանքերին», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG