Մատչելիության հղումներ

Մինսկում հանդիպում են ՀԱՊԿ-ի արտգործախարարները


Բելառուսի մայրաքաղաքում ուրբաթ օրը տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարները կամ փոխնախարարները: Նիստը նախագահելու է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինն ասել է, որ օրակարգում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության տարածքում եւ մերձակա շրջաններում ռազմաքաղաքական իրավիճակն է:

Նիստի մասնակիցները կքննարկեն կազմակերպությունում Ուզբեկստանի անդամությունը վերականգնելու խնդիրը եւ կանդրադառնան ՀԱՊԿ-ի շրջանակներում միջխորհրդարանական համագործակցությանը:

Միխայիլ Կամինինը հայտնել է նաեւ, որ Մինսկում ենթադրվում է ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Շանհայի կազմակերպության քարտուղարությունների փոխըմբռնման հուշագիր:

ՀԱՊԿ-ի արտգործնախարարների նիստում Հայաստանը ներկայացնելու է արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG