Մատչելիության հղումներ

Հոլոքոսթը ուրացող բրիտանացին կվտարվի Ավստրիայից


Ավստրիական ոստիկանությունը հայտարարել է, որ Հոլոքոսթը ուրացող բրիտանացի Դեյվիդ Իրվինգը բանտից վաղաժամկետ ազատվելուց հետո վտարվելու է երկրից, եւ նրա մուտքը Ավստրիա ընդմիշտ արգելվելու է:

Ավստրիական վճռաբեկ դատարանը երեկ վճիռ է կայացրել 2005 թվականի փետրվարին 3 տարվա ազատազրկման դատապարտված Իրվինգին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին:

«Ֆրանսպրես» գործակալությունը նշում է, որ Հոլոքոսթի ուրացումը Ավստրիայում քրեական հանցանք է համարվում եւ պատժվում մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ:

Հոլոքոսթի ուրացման համար Իրվինգին կալանելու վճիռն ընդունվել էր 1989 թվականին: 2005 թվականին այցելելով Ավստրիա՝ նա ձերբակալվել էր:

Ավելի ուշ Իրվինգը բողոքարկել էր դատարանի վճիռը վճռաբեկ ատյանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG