Թուրքիայի դատարաններից մեկը երեկ արդարացրեց հրատարակիչ Ֆաթիհ Թաշին, որը մեղադրվում էր «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ:
Թաշը «Ռոյթերզ»-֊ին հայտնել է, որ ինքն արդարացվել է այն խմբագրի եւ թարգմանչի հետ միասին, ովքեր մասնակցել են ամերիկացի հեղինակների գրքի հրատարակմանը: Նոամ Չոմսկիի եւ Էդուարդս Հերմանի գրքում քննադատություն է պարունակվում Թուրքիայի իշխանությունների հասցեին՝ քրդական փոքրամասնության հանդեպ վերաբերմունքի համար:
Լրատվամիջոցները նշում են, որ Քրեական օրենսգրքի 301 հոդվածով մեղադրվածների մեծ մասը մինչեւ այժմ արդարացվել է: