Մատչելիության հղումներ

Աբրամովիչը հրաժարական է ներկայացրել


Չուկոտկայի նահանգապետ Ռոման Աբրամովիչը իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այդ մասին նա լրագրողներին հայտնել է այսօր՝ Պուտինի հետ հանդիպումից հետո:

Միաժամանակ, Աբրամովիչը վստահեցրել է, թե շարունակելու է իրականացնել մի շարք տնտեսական նախագծեր՝ ուղղված, առաջին հերթին, Չուկոտկայում կենսամակարդակի հետագա բարձրացմանը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ, Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Ալեքսեյ Գրոմովը հայտնել է, որ «Ռոման Աբրամովիչի խնդրանքի կապակցությամբ որոշում նախագահի կողմից տվյալ պահին ընդունված չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG