Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի կառավարությունը հրաժարական է տվել


Ղրղըզստանի կառավարությունը վարչապետ Ֆելիքս Կուլովի գլխավորությամբ այսօր հրաժարական է տվել:

Կուլովը պարզաբանել է, թե հրաժարականը կապված է այն հանգամանքի հետ, որ նոյեմբերին ընդունված Սահմանադրության համաձայն՝ կառավարությունն այսուհետ կազմավորելու է ընտրություններում հաղթած կուսակցությունը: Կուլովը նաեւ փաստել է, որ վերջերս սրվել են հարաբերությունները օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Ղրղըստանի արդարադատության նախարար Մարատ Կաիպովը, նախագահ Կուրմանբեկ Բաքիեւը ընդունել է կառավարության հրաժարականը:

Նախագահն այսօր պաշտոնից հեռացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Թույգունալի Աբդրաիմովին՝ իր դիմումի համաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG