Հայաստանի նախագահն այսօր հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Ղարաբաղի հարցով ակտիվ բանակցություններ չեն լինելու:
Հայաստանյան երեք հեռուստակայաններին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել է.֊ - «Մինչեւ Ազգային ժողովի ընտրությունները ակտիվ բանակցային գործընթաց չի լինելու»:
Սպասվում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կկայանան 2007 թվականի գարնանը, թեեւ ստույգ ամսաթիվը առայժմ չի որոշվել:
«Ղարաբաղի հարցն օգտագործել նախընտրական պայքարում համարում եմ անբարոյական: Նույնիսկ ամենից լավ առաջարկը կփորձեն վարկաբեկել, եթե այդ առաջարկը, այդ քննարկումները լինեն նախընտրական շրջանում»,֊ - կարծիք է հայտնել նախագահը:
«Հայաստանում կան մարդիկ, որոնք անհամբեր սպասում են, թե բանակցային գործընթացը հնարավորություն կտա չարաշահել ղարաբաղյան հարցի կարգավորման խնդիրը: Նույնիսկ մարդիկ կան, որոնք պարզ ասում են, որ «Ղարաբաղի հարցում նախագահ Քոչարյանը պարտադրված է լինելու գնալ զիջումների, եւ մենք դա կօգտագործենք քարոզարշավի ժամանակ»: Կհիասթափեցնեմ այդ մարդկանց»,֊ - ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Անդրադառնալով հարցադրմանը, թե ընտրական հանձնաժողովներում որոշ կուսակցությունների ներկայացուցիչների կաշառում են, Հայաստանի նախագահը նշել է.֊ - «Եթե դու քաղաքական կուսակցություն ես եւ չունես բավարար քանակի ազնիվ նվիրյալներ, որ չկաշառվեն, ապա ի՞նչ իրավունքով դու ձգտում ես երկիր կառավարել: Կամ քո այդ կաշառված անդամները եթե հայտնվեն պաշտոններում, ի՞նչ վիճակում կհայտնվի երկիրը՝ կթալանվի»:
«Բոլորիս շահերից է ելնում ունենալ արդար ընտրություններ», ֊ եզրափակել է Ռոբերտ Քոչարյանը: