Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն անդամակցության հարցով երկխոսություն է սկսել Վրաստանի հետ


Երեկ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում կայացել է Վրաստան-ՆԱՏՕ առաջին հանդիպումը`անդամակցության հարցերով «ինտենսիվ երկխոսության» ձեւաչափով:

Ինչպես հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, Բրյուսելում վրացական պատվիրակությունը գլխավորել է եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացիայի հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն:

ՆԱՏՕ-ի պատվիրակությունում ընդգրկված էին Հյուսիսատլանտյան դաշինքի միջազգային աշխատակազմի պաշտոնյաներ եւ փորձագետներ՝ գլխավոր քարտուղարի քաղաքական եւ անվտանգության հարցերով օգնական, դեսպան Մարտին Էդմանի գլխավորությամբ:

Վրաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, կողմերը քննարկել են Վրաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությանը, պաշտպանական քաղաքականությանը եւ պաշտպանական ոլորտում բարեփոխումների գործընթացին, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգությանը եւ դաշինքին Վրաստանի հնարավոր անդամակցությանն առնչվող իրավական հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG