Մատչելիության հղումներ

Քրիստիան Տեր-Ստեփանյանը՝ կրոնական հարթությունում միջմշակութային երկխոսության հարցերով Եվրախորհրդի աշխատանքային խմբի ղեկավար


Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշանակվել է միջմշակութային երկխոսության կրոնական հարթությունում Եվրախորհրդի հնարավոր գործունեության նպատակների եւ հեռանկարների ուսումնասիրման նպատակով Եվրախորհրդի նախարարների կոմիտեի որոշմամբ ստեղծված նոր հատուկ աշխատանքային խմբի ղեկավար:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, աշխատանքային խմբի ստեղծման մասին որոշումը Նախարարների կոմիտեն կայացրել է չորեքշաբթի օրը՝ հիմնվելով 2005 թվականի Եվրախորհրդի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում ամրագրված առաջնայնությունների վրա:

Քրիստիան Տեր-Ստեփանյանը վերջին երկու տարիների ընթացքում ղեկավարել է մշակույթի եւ կրթության հարցերով Եվրախորհրդի նախարարների կոմիտեի զեկուցողների խումբը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG