Մատչելիության հղումներ

Ամերիկյան հետախուզության պետի պնդմամբ, Ֆիդել Կաստրոն մահամերձ է


Կուբայի նախագահ Ֆիդել Կաստրոն մահամերձ է՝ պնդում է ԱՄՆ-ի հետախուզության պետ Ջոն Նեգրոփոնթեն:

Նեգրոփոնթեն «Վաշինգտոն փոսթ» թերթին հայտարարել է, թե Կաստրոյին «ոչ թե տարիներ, այլ ամիսներ» են մնացել ապրելու:

80-ամյա Ֆիդել Կաստրոն հանրությանը չի երեւացել հուլիսի 26-ից ի վեր, երբ նրան վիրահատության են ենթարկել աղիքներում արյունահոսության կապակցությամբ: Հուլիսի 31-ից նա նախագահական լիազորությունները փոխանցել է կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG