Իրան - Հայաստան գազատար խողովակաշարը, որի բացումը նախատեսված է մինչեւ ընթացիկ տարեվերջ, կարող է շահագործման հանձնվել այդ ժամկետից ավելի ուշ: Հայաստանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը չբացառեց նման հնարավորությունը:
«Իրան – Հայաստան գազատարի շինարարությունը ընթանում է գրաֆիկի համաձայն, եւ ամեն ինչ արվելու է խոստացված ժամանակահատվածում շինարարությունը ավարտելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Հայաստանի էներգետիկայի նախարարության մամլո խոսնակ Լուսինե Հովհաննիսյանը` հավելելով, թե գազատարը շահագործման կհանձնվի «շինարարությունը ավարտելուց, փորձարկելուց հետո». - «Հիմա ամեն ինչ արվում է, որ այդ ժամանակացույցը [մինչեւ տարեվերջ] պահպանվի: Բայց գիտեք` հիմա ձմեռ է, կլիմայական ինչպիսի խնդիրներ են: Եթե կհասցնեն, եթե կլիման անակնկալներ չի մատուցի, խոստացված ժամանակահատվածում գազատարը կփորձարկվի»:
Մեկ ամիս առաջ, մինչդեռ, մամուլում հրապարակումներ եղան, թե Իրան - Հայաստան գազատարի առաջին հատվածը շահագործման է հանձնվելու դեկտեմբերի 20-ին: Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե «գազատարի շինարարական աշխատանքները սահմանված գրաֆիկով են ընթանում, եւ, ինչպես խոստացել էինք, դեկտեմբերի 20-ին գազամուղը կդրվի ճնշման տակ»:
Որոշ ժամանակ անց փոխնախարար Արա Սիմոնյանը լրատվամիջոցներին հայտնել էր, թե դեկտեմբերի վերջին է շահագործման հանձնվելու գազատարի առաջին հատվածը, իսկ երկրորդ հատվածի շինարարության վերաբերյալ բանակցությունները դեռեւս շարունակվում են:
Մինչդեռ, այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով կառավարության իր աղբյուրներին, տեղեկություն է տարածել, թե
Իրան - Հայաստան գազամուղը լավագույն դեպքում 2007-ի կեսերին է շահագործման հանձնվելու (եթե, իհարկե, շահագործման հանձնել ասելով` նկատի ունենանք այն, որ խողովակաշարով գազ է մղվելու Իրանից Հայաստան):
Թե կոնկրետ ե՞րբ է շահագործման հանձնվելու գազատարը, Լուսինե Հովհաննիսյանը հստակ պատասխան չտվեց. - «Կոնկրետ օր մենք այս պահին չենք կարող նշել, որովհետեւ գտնվում ենք ձմռան շրջանում: Իսկ ձմռան շրջանում կլիմայական այդ գոտում աշխատելը բավական լուրջ խնդիրներ է [ենթադրում]»:
Կարինե Քալանթարյան