Մատչելիության հղումներ

Արգենտինայի Սենատը վավերացրեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը


Արգենտինայի Սենատը երեկ միաձայն վավերացրեց այն օրինագիծը, որով ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: Ներկա բոլոր 57 սենատորները կողմ քվեարկեցին փաստաթղթին:

Նոյեմբերի վերջին Արգենտինայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել էր մի օրինագիծ, որով ապրիլի 24-ը հռչակվում է ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր՝ ի հիշատակ հայ ժողովրդի ցեղասպանության:

Օրինագիծը թույլատրում է հայազգի պետական պաշտոնյաներին ապրիլի 24-ին բացակայել աշխատանքից՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայազգի սովորողներին նույնպես թույլատրվում է այդ օրը բացակայել դասերից:

Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է ստորագրվի Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրչների կողմից:


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG