Մատչելիության հղումներ

Գարի Կասպարով. «Չնայած արգելքին՝ «Անհամաձայնների երթը» կայանալու է»


Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովն այսօր հայտարարել է, որ, արգելելով ընդդիմության բողոքի երթը՝ երկրի իշխանությունները խախտել են սահմանադրությունը, եւ որ չնայած արգելքին՝ շաբաթ օրը նախատեսված «Անհամաձայնների երթը» տեղի կունենա:

«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ, Կասպարովի առաջնորդած Միացյալ քաղաքացիական դաշինքի հետ երթին կմասնակցեն Աջ ուժերի միությունը եւ Ազգային բոլշեւիկյան կուսակցությունը:

Կասպարովն այսօր լրագրողներին ասել է, որ «ակցիայի նպատակն է բողոք հայտնել ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների եւ Կրեմլի կողմից հետզհետե ավելի դրսեւորվող ավտորիտարիզմի դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG