Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդ. «Գալիք ընտրությունները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին»


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը զգուշացրել է Հայաստանի իշխանություններին, որ առաջիկա ընտրությունները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին:

«Հայաստանը այժմ պետք է ցույց տա, թե ինչ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության եւ եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին. գալիք ընտրությունները պետք է համապատասխանեն ազատ եւ արդար ընտրությունների եվրոպական չափանիշներին, իսկ ընտրական քարոզարշավի եւ ընտրությունների լուսաբանումը մամուլում պետք է լինի բազմակարծ եւ անկողմնակալ»,֊ - ասված է հանձնաժողովի զեկույցի նախագծում, որը երեկ հրապարակվել է Փարիզում:

Հանձնաժողովը ողջունել է Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները` միաժամանակ փաստելով.֊ - «Սոսկ օրենքներ ընդունելը բավարար չէ երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար: Օրենքները պետք է կիրառվեն»:

Զեկույցի նախագծում հանձնաժողովը զգուշացրել է, որ սահմանադրության արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ կլինի «բարելավված քաղաքական մթնոլորտ եւ երկխոսություն կառավարող կոալիցիայի ու ընդդիմության միջեւ»:

Ֆրանսիացի Ժորժ Կոլոմբյեի եւ ֆինն Միկկո Էլոյի զեկույցը քննարկվելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան լիագումար նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG