Մատչելիության հղումներ

Անօրինական ներգաղթողների դեմ աննախադեպ գործողություն ԱՄՆ-֊ում


Այս շաբաթ ԱՄՆ֊-ի 6 նահանգներում իշխանությունները աննախադեպ գործողություններ են իրականացրել՝ անօրինական ներգաղթողներին հայտնաբերելու նպատակով:

Ներգաղթի եւ մաքսային ծառայության հազարից ավելի աշխատակիցներ շրջայցեր են իրականացրել հիմնականում մսի փաթեթավորման ձեռնարկություններում, որտեղ աշխատում են Մեքսիկայից ներգաղթածները:

«Ռոյթերզ»-֊ի վկայությամբ՝ ձերբակալվել է մոտ 1300 մարդ: Չի հաղորդվում, թե արդյո՞ք նրանց թվում հայեր կան: Դիտորդները պնդում են, որ ԱՄՆ֊-ում անօրինական կարգով աշխատում են հազարավոր հայեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG