Մատչելիության հղումներ

Զուրաբ Նողաիդելի. «Կորցրել ենք արտահանման շուկաների 70 տոկոսը, բայց 10-֊տոկոսանոց աճ ենք ունենալու»


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարել է, որ թեեւ իր երկիրը կորցրել է արտահանման շուկաների 70 տոկոսը, ներքին համախառն արդյունքի աճն այս տարի կազմելու է 10 տոկոս:

Այս տարի Ռուսաստանը դադարեցրել է գինու եւ որոշ գյուղատնտեսական մթերքների ներկրումը Վրաստանից:

Նողաիդելին Վաշինգտոնում հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կարողանում է վերակողմնորոշել տնտեսությունը Ռուսաստանից դեպի Արեւմուտք: Նրա վկայությամբ՝ չնայած Ռուսաստանը սպառնացել է ձմռանը դադարեցնել գազի մատակարարումը, Վրաստանը կհոգա իր էներգետիկ կարիքները Ադրբեջանի հետ կնքված պայմանագրի շնորհիվ:

Նողաիդելին նաեւ համոզմունք է հայտնել, որ իր երկիրը շուտով դառնալու է ՆԱՏՕ֊-ի անդամ: «Մենք իսկապես հույս ունենք եւ ակնկալում ենք, որ հաջորդ ընդլայնման ժամանակ Վրաստանը կդառնա այդ դաշինքի անդամ», -֊ ասել է Նողաիդելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG