Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ԵԱՀԿ֊-ի հաջորդ ղեկավարի հետ


Այսօր ԵԱՀԿ-֊ի Մինսկի խմբի համանախագահները Մադրիդում հանդիպել են Իսպանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ-֊ի հաջորդ նախագահ Միգել Անխել Մորատինոսի հետ:

Հաջորդ ամսից Իսպանիան է ստանձնում ԵԱՀԿ-֊ի նախագահությունը:

Ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի գրասենյակում ԱՊԱ գործակալությանը հայտնել են, որ Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան իսպանացի արտգործնախարարին տեղեկացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման մանրամասների մասին:

Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի շուրջ: Մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG