«Հանդիսանալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը՝ ԱՄՆ-ը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ձեր ղեկավարների հետ կշարունակի աշխատանքը [ղարաբաղյան] հակամարտությունը հնարավորինս արագ խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը՝ Վաշինգտոնում ընդունելով Ադրբեջանի նորանշանակ դեսպան Յաշար Ալիեւի հավատարմագրերը:
Միաժամանակ, Բուշը ասել է, թե «ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:
Ադրբեջանական «Զերկալո» թերթի վկայությամբ, ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը «շարունակում է խախտել անդորրը Հարավային Կովկասում», եւ կողմերին կոչ է արել հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ «փոխադարձ վստահության հաստատման ուղիներ փնտրել»:
Բուշը նաեւ հայտարարել է, թե «Ադրբեջանի ապագան կապված է եվրատլանտյան համայնքի հետ, եւ ԱՄՆ-ը պաշտպանելու է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման բնագավառում Ադրբեջանի ջանքերը»: