Երեւանի Կոզեռն թաղամասի բնակիչները, որոնք այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց, հասան իրենց պահանջի բավարարմանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նրանց շահերի պաշտպան Սամվել Մկրտչյանը, կոզեռնցիներից 9-֊ը հենց այսօր կարող են ստանալ սեփականության վկայականներ, իսկ առաջիկայում վկայականներ կստանան եւս 48 բնակիչներ:
Երեւանի քաղաքապետարանը դեռ երեք ամիս առաջ որոշում էր կայացրել կոզեռնցիների տների սեփականաշնորհման մասին, սակայն կադաստրի պետական կոմիտեն մինչեւ այժմ ձգձգում էր վկայականների հանձնումը:
Կոզեռնի բնակիչներն այսօր պաստառ էին բերել, որի վրա գրված էր՝ «Կադաստրի պետական կոմիտեի պետ Մանուկ Վարդանյան, մի ոտնահարիր Սահմանադրությունը»:
Հարցը հաջողվեց կարգավորել նախագահի աշխատակազմում քաղաքապետարանի եւ կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:
Կարինե Քալանթարյան