Մատչելիության հղումներ

Էդգար Վասկես. «Ափսոսում ենք, որ Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց»


ԱՄՆ֊-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Էդգար Վասկեսը «Ամերիկայի ձայն»-֊ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեի արդյունքները: «Ափսոսում ենք, որ Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց սահմանադրության նախագծով, որն ամրագրում է տարածաշրջանի անկախությունը», - ասել է նա:

Վասկեսի խոսքերով, ԱՄՆ֊-ը՝ որպես ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբում համանախագահող երկիր, աշխատում է խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու ուղղությամբ: «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների ընթացքում, հանրաքվեն կանխորոշում է այդ գործընթացը, ուստի մենք չենք ճանաչում դրա արդյունքները», -֊ ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, միաժամանակ նշելով, թե Վաշինգտոնում չեն համարում, որ հանրաքվեի արդյունքները խոչընդոտում են բանակցային գործընթացը:


Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG