Այսօր Մոսկվայում խուզարկության է ենթարկվել Գարի Կասպարովի գլխավորած Միավորված քաղաքացիական ճակատի շտաբը:
Կասպարովի օգնական Մարինա Լիտվինովիչը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ իրավապահ մարմինները առգրավել են ագիտացիոն նյութերը, որոնք կապված են, այսպես կոչված, Անհամաձայնների երթի անցկացման հետ: Երթը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-֊ին, սակայն քաղաքային իշխանությունները չեն արտոնել այն: Երթի կազմակերպիչները, սակայն, հայտարարել են, որ իրականացնելու են իրենց ծրագիրը` հակառակ իշխանությունների ջանքերին:
Ելույթ ունենալով «Էխո Մոսկվի»-֊ի եթերում, Գարի Կասպարովը փաստել է, որ խուզարկությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Սահմանադրության օրը:
Գարի Կասպարովը խիստ ընդդիմանում է նախագահ Վլադիմիր Պուտինի ներքին քաղաքականությանը` համարելով, որ այն ավելի բռնապետական է դառնում: