Իրանի ղեկավարությունը համոզված է, որ 25 տարուց երկրի էներգետիկ կարիքների 10 տոկոսը բավարարվելու է ատոմակայանների հաշվին: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Մոհամադ Սաիդին:
Նրա վկայությամբ՝ այժմ ընտրվում են նոր ատոմակայանների կառուցման վայրերը:
Իրանի խորհրդարանի որոշմամբ՝ առաջիկա 20 տարում երկրում կառուցվելու է 20 ատոմակայան: Առայժմ տարածաշրջանի միակ ատոմակայանը Հայաստանի ատոմային կայանն է:
Միաժամանակ, Արեւմուտքը շարունակում է պնդել, որ Իրանը մտադիր է միջուկային զենք ստեղծել: Դեկտեմբերի 15-֊ին Իրանում ստուգումներ է անցկացնելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների նոր խումբը: