Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մեղադրել է Վրաստանին օդային տարածքը փակելու մեջ


Ռուսաստանը մեղադրել է Վրաստանին այն բանում, որ Թբիլիսին, խախտելով պայմանավորվածությունները, թույլ չի տվել ռուսաստանյան ռազմական ինքնաթիռներին հասնել Հայաստանում գտնվող ռուսաստանյան ռազմակայան:

«Հակառակ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ձեռք բերված համաձայնության, Վրաստանը շարունակում է թույլ չտալ Ռուսաստանի օդային ուժերին՝ օգտագործել Վրաստանի օդային տարածքը»,֊ - ասել է Ռուսաստանի օդային ուժերի խոսնակ Ալեքսանդր Դրոբիշեւսկին:

«Վերջին կես տարվա ընթացքում մենք 40 անգամ Վրաստանի օդային տարածքն օգտագործելու թույլտվություն ենք խնդրել, բայց ստացել ենք ընդամենը 12 թռիչքի թույլտվություն»,֊ - հայտնել է նա:

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները, ինչպես փաստում է«Ֆրանսպրես»֊-ը, կտրուկ սրվեցին աշնան սկզբին, երբ Ռուսաստանը շրջափակեց Վրաստանը եւ արտաքսեց հարյուրավոր վրացիների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG