Մատչելիության հղումներ

Եվրամիությունը չի ճանաչում Ղարաբաղի հանրաքվեի արդյունքները


Եվրամիությունը այսօր հայտարարել է, թե չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, Եվրամիությունը իր հայտարարությունում նշում է, որ «տեղյակ էր տեղի ունեցած «սահմանադրական հանրաքվեի» մասին», սակայն «մեկ անգամ եւս կրկնում է, որ միայն Ադրբեջանի եւ տարածաշրջանը վերահսկող էթնիկ հայերի միջեւ բանակցությունների ճանապարհով ձեռք բերված կարգավորումը կարող է հանգեցնել վերջնական լուծման»:

Եվրամիությունը հիշեցնում է, որ «չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, չի ճանաչում ոչ հանրաքվեն եւ ոչ էլ դրա արդյունքները»՝ հավելելով, թե հանրաքվեի անցկացումը «չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորման կառուցողական ջանքերին»:

Հանրաքվեի նախնական արդյունքներով, ղարաբաղցի ընտրողների ավելի քան 98 տոկոսը պաշտպանել է չճանաչված հանրապետության հիմնական օրենքի առաջարկվող նախագիծը, որում Լեռնային Ղարաբաղը սահմանված է որպես ինքնիշխան, ժողովրդավարական պետություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG