Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարովը պահպանում է լավատեսությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման առնչությամբ


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «երկարատեւ հեռանկարում» պահպանում է լավատեսությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ: Այդ մասին նա հայտարարել է այսօր Բաքվում՝ ելույթ ունենալով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստի բացմանը:

«Դա նպաստում է Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի զարգացմանը», - ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է «Պրահայի գործընթացի» շրջանակներում հակամարտության կարգավորման հետագա առաջխաղացման հնարավորությունների առկայությունը:

Միաժամանակ, Մամեդյարովի խոսքերով, «հայկական կողմից որոշ բանակցություններ վարողներ դեռեւս պատրաստ չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը»:

«Ամենայն հավանականությամբ, նրանք ձգտում են ստանալ Արեւմուտքի աջակցությունը՝ իշխանության ղեկին մնալու համար», - ասել է նա:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, Մամեդյարովը հայտարարել է նաեւ, թե պաշտոնական Բաքվի դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է մնում, եւ «Ադրբեջանը նախկինի պես նվիրված է խնդրի խաղաղ կարգավորմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG