Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն ու արցախցիներին` համաժողովրդական քվեարկությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը եւ արցախցիներին` համաժողովրդական քվեարկությամբ Սահմանադրության ընդունման կապակցությամբ: Հանրաքվեին իր կազմակերպված եւ գործուն մասնակցությամբ Արցախի ժողովուրդը մեկ անգամ եւս հաստատեց ազատ ապրելու իր վճռականությունը: Ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան անցած այս հանրաքվեն եւս մեկ հիմնաքար դրեց Լեռնային Ղարաբաղի պետականության կայացման գործում», - ասված է նախագահի ուղերձում: - «Սահմանադրության հանրաքվեն ոչ միայն շարունակեց կամքի ազատ արտահայտման բարի ավանդույթը, այլեւ հնարավորություն ընձեռեց ամրագրել ժողովրդավարության կանոնները երկրի հիմնական օրենքում»: