Մատչելիության հղումներ

Սիլվա Հակոբյանը՝ BBC-ի Next Big Thing մրցույթի հաղթող


17-ամյա հայ երգչուհի Սիլվա Հակոբյանը դարձել է BBC-ի Next Big Thing հեղինակավոր մրցույթի հաղթող: I Like կատարումով, որի հեղինակը երգչուհու քույրն է՝ Մանեն, Սիլվան կարողացել է առաջ անցնել մալավացի ռեպեր Նիքից եւ բրիտանական Սթեֆան եւ Միա զույգից:

Ժյուրիի անդամները հայտարարել են, որ հայ երգչուհին ի զորու է գրավել միջազգային բարձունքներ, իսկ նրա կատարած երգը որակել են որպես «թարմ եւ նոր»:

Սիլվան «անհավատալի» է անվանել իր աննախադեպ հաջողությունը: «Անչափ երջանիկ եմ, որ արժանացա նման պարգեւի» - նշել է նա:

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին չլրացած կատարողները: Լավագույն 7 կատարողներին ընտրել է երաժշտական լրագրողներից եւ մասնագետներից բաղկացած խումբը, իսկ եզրափակիչ փուլի ժյուրիի կազմում եղել է նաեւ անվանի պրոդյուսեր Ուիլյամ Օրբիթը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG