Ուրբաթ օրը Հայաստանի մայրաքաղաքում իր աշխատանքը սկսեց «Հայաստան – ՆԱՏՕ. գործընկերության նոր օրակարգ» միջազգային երկօրյա գիտաժողովը:
ՀՅԴ ղեկավար անդամ, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը իր ելույթում հայտարարեց, որ պետք չէ շփոթել ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու, բարեկամական հարաբերություններ ունենալու եւ կազմակերպությանը անդամակցելու հասկացությունները, քանի որ, նրա խոսքերով, Հայաստանը այսօր «օրակարգում չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց:
«Այն բոլոր մնացած դրական երեւույթները, այն է` բանակի ամրապնդում, դեմոկրատական կոնտրոլ զինված ուժերի վրա, եւ ոչ միայն զինված ուժերի` ընդհանրապես ուժային համակարգի վրա, կամ տարբեր ինստիտուտների զարգացում եւ այլն, եւ այլն, շատ լավ կարելի է ապահովել առանց ՆԱՏՕ-ի` ուրիշ կազմակերպությունների միջոցով»:
Նրա ընկալմամբ, ՆԱՏՕ-ն առաջին հերթին ռազմական կառույց է` «ռազմական բլոկ, որը, բնականաբար, ունի քաղաքական ուղղվածություն»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին Հայաստան – ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում` Հովհաննիսյանը ասաց, որ եթե Հայաստանը փորձ անի ավելի խորացնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, ապա կհանդիպի «Թուրքիայի նման լրջագույն խոչընդոտի». - «Թուրքիայի հետ մենք ունենք չլուծված բազմաթիվ հարցեր: Եվ մենք չպետք է ինքներս այնպես անենք, որպեսզի չլուծված այդ հարցերը Թուրքիան կարողանա դնել ՆԱՏՕ-ի ուսերին»:
Հովհաննիսյանի հետ համաձայն չէ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը. - «Անկասկած, Հայաստանի հարաբերությունների խորացումը ՆԱՏՕ-ի հետ դրական կարող են անդրադառնալ թե տարածաշրջանում ձեւավորված խնդիրների կարգավորան, ինչու չէ` հայ-թուրքական հարաբերությունների վրա»:
Ռուբեն Մելոյան