Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հինգշաբթի օրը հաստատել է Ադրբեջանի հետ գործընկերության նոր ռազմավարությունը, որը նախատեսված է 2007-2010 թվականների համար եւ նախատեսում է Բաքվին ընդհանուր առմամբ 1,26 միլիարդ դոլարի փոխառությունների հատկացման հնարավորություն:
Համաձայն Համաշխարհային բանկի մամլո ծառայության տարածած հաղորդագրության, ռազմավարության իրականացմանը մասնակցելու են բանկի առանցքային ստորաբաժանումներ, այդ թվում՝ արտոնյալ վարկերի տրամադրման մեջ մասնագիտացած Զարգացման միջազգային ասոցիացիան եւ մասնավոր բիզնեսի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր իրականացնող Միջազգային ֆինանսական կորպորացիան:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարելով որոշման ընդունման մասին՝ Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում Համաշխարհային բանկի ծրագրերի պատասխանատու Դոննա Դոուսեթ-Քոյրոլոն ընդգծել է, թե ադրբեջանական տնտեսությունը «օգտակար հանածոների վրա հիմնված բուռն վերելքի կարեւոր փուլ է ապրում», ինչը Ադրբեջանին թույլ է տալիս արագորեն առաջ ընթանալ դեպի «եկամուտների միջին մակարդակ ունեցող երկրի կարգավիճակը»: