Ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը հավանություն է տվել «ԱՄՆ-ի Արտահանման եւ ներմուծման բանկի վերալիազորման մասին» օրինագծում առաջարկված լրացումը, որով բանկին արգելվում է Հայաստանի շրջանցմամբ Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը միացնող երկաթուղու կառուցման ֆինանսավորումը:
Պալատում տվյալ նախաձեռնությամբ հանդես էին եկել դեմոկրատներ Ջոզեֆ Քրոուլին ու Բրեդ Շերմանը եւ հանրապետական Էդուարդ Ռոյսը:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ՝ Ջոզեֆ Քրոուլին ընդգծել է, որ 258-կիլոմետրանոց երկաթուղու նախագիծը չի վայելում Միացյալ Նահանգների աջակցությունը, քանի որ այն շրջանցում է Հայաստանը եւ շարունակում է «կովկասյան պետության ապօրինի տնտեսական շրջափակումը»:
Կոնգրեսականն ասել է, որ այդ նախագիծը «հայ ժողովրդին վնաս հասցնելու ջանք է եւ կարող է հանգեցնել միայն տարածաշրջանային առավել մեծ ապակայունության»:
Քրոուլին նշել է նաեւ, որ «Հայաստանը մեծ հաջողությունների է հասել ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներում՝ չնայած իր հարեւանների անթաքույց թշնամանքին»:
Լրացումը Պալատում ընդունվել է առանց առարկությունների:
Քրոուլիի գրասենյակն իր տարածած հաղորդագրությունում կանխատեսում է Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարության ֆինանսավորումն արգելող դրույթի ընդունումը նաեւ Սենատի կողմից: Ըստ կոնգրեսականի գրասենյակի, նախագիծը օրենքի ուժ կստանա մինչեւ ընթացիկ ամսվա վերջը:
Արտահանման եւ ներմուծման բանկը ամերիկյան դաշնային կառավարական գործակալություն է, որը ֆինանսապես օժանդակել է, մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությանը: