Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտին. «Ծայրահեղականության համար պատիժը պետք է խստացվի»


«Գլխավոր նպատակը ծայրահեղականներին սնող հողը վերացնելն է»,֊ -ասել է Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պետք է հստակ ցույց տանք հանրությանը, որ պետությունը մտածում է Ռուսաստանի քաղաքացիների մասին եւ որ պետությունը ի զորու է քաղաքակիրթ ձեւով կազմակերպել ներգաղթի հոսքը, պաշտպանել աշխատանքի շուկան», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Վերլուծաբանների կարծիքով, վերջերս Ռուսաստանում նկատվում է ծայրահեղականության եւ ազգայնամոլության աճ: Հաճախակի են դարձել այլազգիների, այդ թվում հայերի սպանությունները, ինչը խիստ մտահոգություն է առաջացրել հայ հասարակության շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG