Մատչելիության հղումներ

ANS-ի ամբողջ աշխատակազմը լուծարվել է


Ադրբեջանական ANS հեռուստաալիքի եւ ANS CV ռադիոկայանի ամբողջ ստեղծագործական խումբը եւ տեխնիկական անձնակազմը լուծարվել է: Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են ANS մեդիախմբից, աշխատակիցները իրենց հաշվին արձակուրդ են ստացել:

«Ղեկավարությունը այդ քայլին է դիմել ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակման վերականգնման հարցում տեղաշարժի բացակայության պատճառով», - պարզաբանել է մեդիախմբի աղբյուրը՝ հավելելով, որ հեռարձակման վերականգնման դեպքում աշխատակազմը ետ կկանչվի:

ANS հեռուստաալիքի եւ ANS CM ռադիոկայանի հեռարձակումը դադարեցնելու մասին որոշումը Ադրբեջանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհուրդը կայացրել է նոյեմբերի 24-ին:

ANS CM ռադիոկայանով էին վերահեռարձակվում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG