Ֆրանսիայում ձերբակալվել են երկու անձինք, ովքեր կասկածվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը գողանալու մեջ:
Ձերբակալվածները, ըստ քննիչների, ենթադրաբար գողացել են 300-֊կիլոգրամանոց բրոնզե արձանը, որի վրա պատկերված էր հայկական այբուբենը, իսկ այնուհետեւ հալեցրել են այն՝ որպես մետաղի ջարդոն վաճառելու նպատակով:
Նրանք չեն հավատում, որ գողության դրդապատճառները քաղաքական են: Գողությունը կատարվել էր Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծն ընդունելուց երկու օր հետո:
Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես»-֊ը՝ 26 եւ 29 տարեկան երկու կասկածյալները բռնվել են Փարիզի Իսի֊-լը֊-Մուլինո արվարձանում՝ պղնձե խողովակներ գողանալուց հետո: