Ազգային ժողովը երեկ քննարկեց Իրաքում կայունացման ուժերի կազմում հայ խաղաղապահների մնալու ժամկետը երկարաձգելու հարցը` քվեարկությունը թողնելով այսօրվան:
Հարցը` «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագրին միանալու ժամկետը եւս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ, պատգամավորներին ներկայացրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
«Իհարկե, չենք ուզում փչացնել մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ», - հայտարարեց նա` պատասխանելով հնչած տեսակետներին, թե Հայաստանն ուզում է հաճոյանալ Միացյալ Նահանգներին: - «Ինչո՞ւ հարթ տեղը մենք պիտի այդ հարաբերությունները փչացնենք»:
Նա հիշեցրեց, որ հայաստանյան խաղաղապահ գումարտակը Իրաքի կայունացման ուժերի կազմում է պայմանով, որ չի մասնակցի բուն ռազմական գործողություններին` իրականացնելով միայն մարդասիրական առաքելություն:
46-հոգանոց գումարտակի կազմում բժիշկներ են, վարորդներ ու սակրավորներ: Գումարտակի ներկայությունը Իրաքում, ըստ պաշտպանության նախարարի, «նպաստում է Հայաստանի միջազգային վարկի եւ հեղինակության բարձրացմանը, ամրապնդում վստահությունը Հայաստանի զինված ուժերի նկատմամբ»:
Նրա խոսքերով, «օպերացիան չավարտված, խնդիրները չլուծված»` գումարտակը հետ կանչելու դեպքում Հայաստանը կարող է թողնել «անվստահելի գործընկերոջ տպավորություն»:
Դաշնակցությունը չի փոխել իր դիրքորոշումը, եւ պատգամավոր Արմեն Ռուստամյանը վերահաստատեց դա. - «Ժամանակի երկարաձգման հետ կապված մտահոգությունների հավանականությունը չի կարող պակասել, որովհետեւ արաբական աշխարհում մենք ունենք շատ մեծ գաղութներ»:
Դեմ արտահայտվեցին նաեւ ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավորների մեծամասնությունը:
Իսկ «Ազգային միաբանություն»-ը կողմ է: «Հուսալի գործընկեր լինելը կարող է շատ ավելի մեծ դիվիդենտներ բերել, քան այս ամբիոնից կեղծ հայրենասեր երեւալը», - ասաց խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
«Մի կողմ քաշված, աշխարհից խռոված պետությունը որեւէ մեկին պետք չէ», - իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:
Հարցը քվեարկության կդրվի այսօր:
Աստղիկ Բեդեւյան