Մատչելիության հղումներ

Եվրամիության նորանդամ երկրները մեկ տարուց կմիանան Շենգենի գոտուն


Եվրամիության 10 նորանդամ երկրները հաջորդ տարվա վերջից կսկսեն միանալ Շենգենի գոտուն: Նման որոշում են այսօր կայացրել Բրյուսելում Եվրամիության ներքին գործերի նախարարները:

Ցամաքային եւ ծովային սահմանները կվերանան հաջորդ տարվա դեկտեմբերին, իսկ օդակայաններում սահմանափակումները կհանվեն մինչեւ 2007 տարվա մարտի վերջը:

Ներկայումս Շենգենի գոտու մեջ են մտնում 15 երկրներ՝ Եվրամիության բոլոր հնագույն անդամները, բացի Մեծ Բրիտանիայից եւ Իռլանդիայից, ինչպես նաեւ Եվրամիության անդամ չհանդիսացող Նորվեգիան եւ Իսլանդիան:

Շենգենի գոտի մտնող նոր երկրները այն պետություններն են, որոնք Եվրամիությանն են անդամակցել 2004 թվականին, բացի Կիպրոսից: Սահմանազերծ գոտի է մտնելու նաեւ Շվեյցարիան, որը շրջապատված է Եվրամիության անդամ երկրներով, բայց այդ կազմակերպության անդամ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG