Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, կապված Գործողությունների ծրագրի հաստատման հետ, մտել են շատ կարեւոր ու գործնական փուլ: Այս մասին ասել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ այսօր ընդունելով Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պեր Էկլունդին:
Նշելով, որ Գործողությունների ծրագիրը բավականին հավակնոտ եւ ընդգրկուն փաստաթուղթ է, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ հայկական կողմն ակնկալում է Եվրահանձնաժողովի աջակցությունը, ինչպես նաեւ` ակտիվ աշխատանք Եվրամիության անդամ երկրների հետ:
«Մենք ծրագիրը դիտում ենք որպես համապարփակ ու համակարգված բարեփոխումները շարունակելու լուրջ հնարավորություն եւ ձգտելու ենք հնարավորինս լիարժեք օգտագործել այն», - շեշտել է նախագահը:
Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, կողմերը համակարծիք են եղել, որ Գործողությունների ծրագիրը լավ հիմք կհանդիսանա հետագա հինգ տարիների ընթացքում ԵՄ-Հայաստան համագործակցության առավել սերտացման համար:
61-ամյա շվեդ դիվանագետը 1992-2006 թվականներին հաջորդաբար աշխատել է որպես Դանիայում Սկանդինավյան երկրների նախարարների գլխավոր խորհրդական, Եվրոպական հանձնաժողովում TACIS ծրագրի գլխավոր ադմինիստրատոր, Ռուսաստանում SCR A3 խմբի ղեկավար, կադրերի եւ սոցիալական պաշտպանության, ԱՊՀ-ի ծրագրի մենեջեր, AIDCO-ում (Եվրաօգնության համագործակցության գրասենյակ) բաժանմունքի ղեկավար, Կարիբյան ավազանի երկրներում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար: