Մատչելիության հղումներ

Քոչարյանը ընտրություններից հետո էլ «մեծ ազդեցություն կունենա»


Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը հայաստանյան քաղաքական գործընթացներին, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ, 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո էլ «բավականին բարձր է լինելու»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպիսի՞ դրսեւորում դա կունենա. Իսագուլյանը պատասխանեց. - «Կյանքը ցույց կտա»:

Հարցին, թե քաղաքական ո՞ր ուժի հետ է համագործակցելու Իսագուլյանի ղեկավարած Ազգային անվտանգություն կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, նա պատասխանեց. - «Ժամանակաը կգա` կիմանաք»:

Ասուլիսից հետո` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գառնիկ Իսագուլյանը, այդուհանդերձ, ասաց, որ համագործակցելու են ՀՀԿ-ի հետ:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա Իսագուլյանի կարծիքով, «նրանք այդպես էլ չհասկացան, որ հստակ պայքարի համար անհրաժեշտ է իշխանությունների ներկայացրած ծրագրերին այլընտրանքային ծրագրեր ներակայացնել». - «Մինչդեռ նրանք միայն հայտարարություններ են անում, նոր ֆորմատներ ձեւավարում, նախապես հայտարարում են, թե ընտրությունները կեղծվելու են... Ընդդիմությունը ի սկզբանե իրեն դնում է պարտվածի հոգեբանության մեջ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG