Մատչելիության հղումներ

Արտյոմ Տումանով. «Հայաստանցիները համեմատաբար քիչ փող են ուղարկում տուն` փորձելով գործ բացել Ռուսաստանում»


Ռուսաստանցի վերլուծաբան Արտյոմ Տումանովի գնահատմամբ՝ հայաստանցիները եւ ադրբեջանցիները համեմատաբար քիչ փող են ուղարկում հայրենիք` փորձելով գործ հիմնել Ռոսւսաստանում եւ մնալ այնտեղ:

«Նովիյե իզվեստիա» թերթն այսօր գրում է, որ Ռուսաստանից հայրենիք ուղարկվող գումարի ծավալով առաջին տեղում են ուզբեկները՝ երրորդ եռամսյակում նրանք տուն են ուղարկել 355 միլիոն դոլար: Երկրորդ եւ երրորդ տեղերում են տաջիկները եւ ուկրաինացիները:

«Սա չի նշանակում, որ հայաստանցիները եւ ադրբեջանցիները Ռուսաստանում ավելի քիչ են վաստակում: Նրանք տաջիկներից շատ են վաստակում, բայց աշխատում են փողը դուրս չհանել, այլ կուտակել այստեղ, որպեսզի բացեն իրենց թեկուզ փոքր բիզնեսը, հիմնավորվեն Ռուսաստանում եւ դառնան նրա օրինական քաղաքացին»,֊ - ասել է «ԿորԿոն» խորհրդատվական ընկերության առաջատար վերլուծաբան Արտյոմ Տումանովը:

Երրորդ եռամսյակում Ռուսաստանից ԱՊՀ-֊ի երկրներ է փոխանցվել մոտ 2 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG