Մատչելիության հղումներ

Արմեն Շահգելդյանը ճանաչվել է Հայաստանի 2006-ի լավագույն ֆուտբոլիստ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարության հարցման արդյունքներով, 2006 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Միկա» ակումբի եւ ազգային հավաքականի կիսապաշտպան Արմեն Շահգելդյանը:

Շահգելդյանը հավաքել է 191 միավոր: Երկրորդ տեղում է «Փյունիկ»-ի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը՝ 161 միավորով, իսկ «Բանանց»-ի կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը 108 միավորով երրորդն է:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարությունը, հարցմանը մասնակցել են երկրի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող ակումբների նախագահները եւ թիմերի գլխավոր մարզիչներն ու մարզչական շտաբերը, բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարները եւ տեսուչները, զանգվածային լրատվամիջոցները:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG