Կիրակի օրը անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով, Ուգո Չավեսը վերընտրվել է Վենեսուելայի նախագահ:
Երեկ երեկոյան Վենեսուելայի ազգային ընտրական խորհրդի տարածած տեղեկագրում հաղորդվում է, թե ձայների 78,31 տոկոսի հաշվարկից հետո պարզվել է, որ պետության ներկայիս ղեկավարը ստացել է մոտ 6 միլիոն ընտրողների կամ քվեարկության մասնակիցների 61,35 տոկոսի ձայները, իսկ նրա հիմնական հակառակորդ՝ ընդդիմադիր թեկնածու Մանուել Ռոսալեսի օգտին քվեարկել է գրեթե 4 միլիոն ընտրող կամ քվեարկության մասնակիցների 38,39 տոկոսը:
Իշխանությունների, ընդդիմադիր կուսակցությունների եւ միջազգային դիտորդների գնահատականներով, ընտրությունները անցել են ժողովրդավարական մթնոլորտում եւ ընտրողների բարձր ակտիվության պայմաններում: Դրանց մասնակցել է երկրի՝ ընտրելու իրավունք ունեցող 16 միլիոն քաղաքացիների մոտ 70 տոկոսը: Որեւէ լուրջ միջադեպ չի արձանագրվել:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, չնայած քվեարկության վերջնական արդյունքների ամփոփումը ակնկալվում է այսօր, Չավեսը, փաստորեն, արդեն ընտրվել է երկրորդ 6-ամյա ժամկետով, որը սկսվելու է 2007 թվականի փետրվարի 2-ին:
Ազգային դրոշով զարդարված նախագահական պալատի պատշգամբից Չավեսը հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է իր կողմնակիցներին: Կայացած հանրահավաքի ժամանակ Չավեսը հռչակել է «21-րդ դարի վենեսուելյան սոցիալիզմի» կառուցման նոր փուլը:
Իր հաղթանակը Ուգո Չավեսը գնահատել է որպես «Վենեսուելայի ժողովրդի հաղթանակ եւ ամերիկյան իմպերիալիզմի հերթական պարտություն»:
«Ես Չավեսը չեմ, ես ժողովուրդն եմ, որը այսօր հաղթեց», - հայտարարել է Վենեսուելայի նախագահը:
Ընդդիմադիր թեկնածու Մանուել Ռոսալեսը ընդունել է իր պարտությունը, միաժամանակ ընդգծելով, թե նախընտրական պայքարի 4 ամիսների ընթացքում ընդդիմությունը մեծ հաջողությունների է հասել. եթե սեպտեմբերին իր վարկանիշը ընդամենը 3 տոկոս էր, ապա ընտրությունների օրը միլիոնավոր ընտրողներ են քվեարկել իր օգտին: