Մատչելիության հղումներ

Մասնագետները խորհուրդ են տալիս երեխային նախ սովորեցնել մայրենիով մտածել ու գրագետ խոսել


2-3 տարեկան երեխային օտար լեզու սովորեցնելը պարզապես մոդայիկ է դարձել: «Ոչինչ, հայերենը մեր լեզուն է. այսպես թե այնպես` երեխաները խոսում են հայերեն», - կարծում են ծնողներից շատերը:

Իսկ, օրինակ, ճապոնացիները աշխատում են մինչեւ 7 տարեկանը երեխայի լեզվական զարգացման մեջ հատուկ միջամտություններ չգործել՝ օտար լեզուներ չպարտադրել:

Ըստ հոգեբանների, միանշանակ ասել, որ մինչեւ 7 տարեկան երեխային հարկավոր չէ օտար լեզուներ սովորեցնել, սխալ կլինի: Պարզապես ուսուցման մեթոդը պետք է ճիշտ ընտրել: 2-3 տարեկան երեխային կարելի է ուղղակի ծանոթացնել օտար լեզուներին:

Հոգեբան Սոֆի Մանուկյանի խոսքերով, երեխային նախ պետք է սովորեցնել մտածել ու գրագետ խոսել հայերեն:

Հայաստանյան հանրակրթական դպրոցներում օտար լեզուների ուսուցումը սկսվում է երկրորդ, հաճախ`առաջին դասարանից: Եվ սա, ըստ մասնագետների, պատահական չէ. յուրաքանչյուր լեզու ունի իր ձայնային վառ արտահայտված յուրահատկությունները, ուստի երեխային ցանկացած լեզու սովորեցնելիս, հարկավոր է հաշվի առնել նրա լեզվական կարողություններն ու զարգացածության մակարդակը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG