Մատչելիության հղումներ

Քըրքորյանը, ենթադրաբար, 800 միլիոնով վաճառել է իր ողջ մասնաբաժինը «Ջեներալ Մոթորս»-֊ում


«Ուոլ Սթրիթ Ջորնալ» օրաթերթն այսօր հաղորդում է, որ ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 800 միլիոն դոլարով վաճառել է աշխարհի ամենախոշոր ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորս»֊-ի իրեն պատկանող գրեթե 10 տոկոս մասնաբաժինը:

Վկայակոչելով լավատեղյակ աղբյուր՝ պարբերականը հայտնում է, որ միլիարդատերը իրեն պատկանող 28 միլիոն բաժնետոմսերը վաճառել է «Բենք օֆ Ամերիկա» դրամատանը:

«Ջեներալ Մոթորս»֊-ը հայտնվել է բարդ ֆինանսական վիճակում՝ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ընկերության կորուստները կազմել են 3 միլիարդ դոլար:

89-֊ամյա Քըրք Քըրքորյանը, որի կարողությունը կազմում է 9 միլիարդ դոլար, ըստ «Ֆորբս» հանդեսի, 26֊-րդն է ամերիկացի միլիարդատերերի ցուցակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG