Մատչելիության հղումներ

«Բոստոն գլոբ». «Թուրքիայի հայերը զգուշությամբ են վերաբերում Հռոմի պապի այցին»


«Բոստոն գլոբ» հեղինակավոր ամերիկյան թերթն իր այսօրվա համարում փաստում է, որ թեեւ հայկական սփյուռքը մշտապես բարձրացնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, Թուրքիայում ապրող հայերը չեն շոշափի այդ խնդիրը Հռոմի պապի` այսօր շարունակվող այցի ընթացքում:

«Թուրքիայի մոտ 68 հազար հայազգի քաղաքացիների համար, որոնք կազմում են Թուրքիայի ամենամեծ քրիստոնեական համայնքը, ինչպես նաեւ Հայաստանից այստեղ աշխատանքի եկած 20֊-30 հազար հայերի համար իրադրությունը շատ ավելի բարդ է, նույնիսկ` վտանգավոր»,֊ - գրում է օրաթերթը:

Պարբերականը հայտնում է, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը Մեմֆիսի համալսարանում օտարերկրյա երեք լրագրողների հետ զրույցի ժամանակ հարցին, թե արդյո՞ք Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ բարձրացնելու է ցեղասպանության հարցը, պատասխանել է, որ Թուրքիա ժամանած հայտնի դեմքերի հետ ինքը «տեղական հարցեր» երբեք չի քննարկում:

«Երբ պատրիարքին հարցրեցին, թե արդյո՞ք ինքը պատրաստ է հրապարակավ հայտարարել, որ ցեղասպանություն է եղել, նա բարյացակամ հայացքով նայեց լրագրողին եւ երկար ժամանակ լռեց: Հետո ասաց.֊ - «Ես ընդունում եմ, որ մարդիկ են սպանվել»»,֊ - գրում է ամերիկյան պարբերականը:

Մեսրոպ Մութաֆյանը հերքել է մեղադրանքները, թե ինքն արգելել է հոգեւորականներին խոսել կոտորածների մասին: «Սա լռելու խնդիր չէ: Ինչպե՞ս կարող ես ընկերանալ որեւէ մեկի հետ` առճակատվելով նրա հետ»,֊ - ասել է թուրքահայերի հովվապետը:

Նրա վկայությամբ՝ թուրքահայերը չունեն որեւէ հուշարձան կամ վայր, որտեղ մարդիկ կարող են հարգել զոհվածների հիշատակը, սակայն թուրքահայերը հիշում են 1915 թվականի ապրիլի 24-֊ը, երբ Ստամբուլում շրջապատվեցին եւ տեղահանվեցին հայ մտավորականները, ինչի արդյունքում «գլխատվեց համայնքը»:

Իսկ 56-֊ամյա Աիդա Բարսեղյանը, որը եկել է Հայաստանից եւ հավաքարար է աշխատում Ստամբուլում, «Բոստոն գլոբ»-֊ի թղթակցին ասել է, որ ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանող ֆրանսիական օրենքը ոչ մի օգուտ չունի. - «Եթե դա նրանց այդքան մտահոգում է, թող բացեն Ֆրանսիայի սահմանները եւ թողնեն մենք այնտեղ աշխատենք: Ինձ աշխատանք այստեղ են տվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG